Քիչ առաջ Երևանիւ Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու համար (ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին եւ 2-րդ մաս), իսկ փոխքաղաքապետը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: