Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե չեն ցանկանում ԱԱԾ-ով ահուսարսափ տարածեն դպրոցներում և բուհերում:
Նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, թե կրթական համակարգն ապակուսակցականացնելը հեշտ գործ չի լինելու: «Ես չեմ բացառում, որ նման դրսևորումներ կարձանագրվեն ինչ-որ տեղերում արտահերթ ընտրությունների ժամանակ», – նկատեց նախարարը:
Միևնույն ժամանակ նախարարը նշեց, թե կուսակցական պատկանելիությունը չի խանգարի դպրոցների տնօրեններին: «Որևէ մեկը կուսակցական պատկանելիության հետ կապված չի հեռացվելու աշխատանքից: Կուսակցական պատկանելիությունը Սահմանադրությունում ամրագրված է», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: