Արմեն Աշոտյանն իմ ուսանողական ընկերն է. Գեղարքունիքի մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` հունիսի 1-ին կառավարությունը ութ նոր մարզպետ նշանակեց: Նրանցից մեկը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն է, ով փոխարինեց Կարեն Բոթոյանին: Նորանշանակ մարզպետը պատմական գիտությունների թեկնածու է, 1999 թվականից` ՀՅԴ անդամ: Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերից Բնապահպանության նախարարի խորհրդականն էր: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ` իր անձի շուրջ շրջանառվող տեղեկությունների եւ աշխատանքային հարցերի շուրջ:

-Լուրեր կան, որ Դուք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեք: Իսկ Դուք ՀՅԴ անդամ եք: Այս հանգամանքը չի՞ խանգարում մտերիմ հարաբերությունների հարցում:

-Ես չգիտեմ` ով է այդ տեղեկությունը շրջանառության մեջ դրել: Բայց դա բացարձակ սուտ է, կեղծիք է: Ուզում եք` իմ քավորի անուն-ազգանունն էլ կարող եմ ասել: Արմեն Աշոտյանն իմ ուսանողական ընկերն է, որին 15 տարի է` ճանաչում եմ: Բայց քավոր-սանիկ…նման բան չկա:

-Իսկ Ա. Աշոտյանի հետ համատեղ լողափ ունե՞ք:

-Ոչ: Սուտ է:

Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

 




Լրահոս