ՀՀ ԱԱԾ-ն ուշագրավ մանրամասներ է հայտնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկությունից: Մասնավորապես, ապացույցներ են հայտնաբերվել այն մասին, որ զինվորներին ուղարկված օգնությունն ամենևին էլ նրանց չի հասել, այլ յուրացվել է հենց Մանվել Գրիգորյանի կողմից:
Խուզարկությունները կատարվել են առանձնատանն ու ամառանոցում: Վերջինս օգտագործվել է զինվորի բաժին նշագրումով սննդի, հիգիենայի պարագաների պահեստարանի: Զինվորներին հասցեագրված նամակներից ակնհայտ էր դառնում, որ այն 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկված ապրանք էր, ընդ որում տարբեր մանկապարտեզների, դպրոցների, համայնքների անձնակազմերի կողմից: Զինվորների համար նախատեսված սնունդը նա օգտագործել է սեփական կենդանիներին կերակրելու նպատակով:
Գրիգորյանին պատկանող առանձնատանը հայտնաբերվել է նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա են եղել ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաներ: Հայտնաբերվել է նաև ապրիլյան պատերազմի օրերին բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա: Դրանք բանակին էին նվիրաբերել ՌԴ հայ համայնքից, որոնք նա ձևակերպել է իր բարեկամների անուններով և տեղափոխել իր ավտոպարկ:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեց երեկ:
Մանրամասները՝ տեսանյութում