ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին ԱԱԾ-ից բաց են թողել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Այգեկի Գյուղապետ Վարուժան Աբրահամյանը, ով երեկ ևս Առաքել Մովսիսյանի տանն է եղել:
Գյուղապետը այլ մանրամասներ չկարողացավ հայտնել: Իսկ ArmLur.am-ի հեռախոսազանգերին պատասխանեց Առաքել Մովսիսյանի եղբայրը` ասելով, թե իր եղբայրը կողքին չէ, ինքն էլ ոչնչից տեղյակ չէ:
Հավելենք, որ գյուղապետի խոսքով՝ Շմայսի տանը հայտնաբերված զենքերը նրա հավաքածուից է եղել`ոչ մարտական: