ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երկրում անցկացվող արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները համարել է երկրի պատմության մեջ առավել բեկումայինը։
«Սրանք ամենաբեկումնային ընտրություններն են Թուրքիայի պատմության մեջ։ Երկիրն այժմ ապրում է իր զարգացման ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը։ Հանրապետությունում փոխվում է պետական կառավարման ձեւը»,-նշել է Չավուշօղլուն:
Նա նաև կարծիք է հայտնել, որ հունիսի 24-ի ընտրությունները «կնպաստեն Թուրքիայի ժողովրդավարական զարգացմանը»: