Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը կրկնակի կկրճատվի: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Այսօրվանից Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդպիսով՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ»,-գրել է նա: