ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ընդգրկված է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները համակարգող խմբի կազմում: Այսօր լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին, թե ինչ քննարկումներ են ընթանում, և որն է տեսլականը:
«Այս պահին համար մեկը վարկանիշային ընտրակարգն է, մենք հարյուր տոկոս համամասնականի կողմնակից ենք: Բայց ինչպես գիտեք, վարկանիշայինը ևս համարվում է համամասնականի տարատեսակ»,- նշեց նա: Նա չբացառեց հանրապետությունը որպես մեկ ընտրատարածք դիտելու տարբերակը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: