Օրենքի տառը, բառը պահելով՝ հանվել է. Ռուբեն Հայրապետյանը` «Շիրակի» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեկան ժողովից հետո Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Անրադառնալով «Շիրակ» ֆուտբոլային ակումբին ՀՖՖ անդամությունից հեռացնելու հարցին, Հայրապետյանը նշեց, թե այդ փաստը միշտ էլ պարզաբանված է եղել:

Նա նշեց, թե  Ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության դեմ գործողությունների համար է հեռացվել, օրենքի տառը, բառը պահելով՝ հանվել է:

«Չկան, ո’չ կապ ունեն ֆեդերացիայի հետ, ո’չ անդամավճար են մուծում, ո’չ մասնակցում են որևէ ֆուտբոլային միոջոցառման, դրա համար էլ հեռացվել են»,- ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` ասաց Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՖՖ-ի 16-րդ ժողովի ժամանակ քննարկման էր դրվել «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբների հեռացումը ՀՖՖ անդամությունից:




Լրահոս