![](https://armlur.am/wp-content/uploads/2018/07/mmhs69etz2c.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ից Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուն իտալական ակումբի կազմում առաջին մարզումը կանցկացնի այսօր, հայտնում է Football Italia-ին:
Հուլիսի 29-ին պորտուգալացի հարձակվողը ժամանել է Թուրին: Պորտուգալիայի հավաքականի ավագը լրացուցիչ հանգստի հնարավորություն էր ստացել Ռուսաստանում այս ամռանը կայացած աշխարհի առաջնությունից հետո: