«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը միացել է Չինաստանում գտնվող թիմակիցներին: Բրազիլացի հարձակվողը ողջունել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնին և մյուսներին:
Նշենք, որ օգոստոսի 4-ին «Պարի Սեն Ժերմենը» Շենժենում խաղալու է «Մոնակոյի» հետ, թիմերը պայքարելու են Ֆրանսիայի Սուպերգավաթի համար: