Նուդ-ֆոտոշարքերով հանդես եկող մոդել Անիտա Հարությունյանը համազգային շարժումից և Հայաստանում իշխանափոխությունից հետո հաճախ է հանդես գալիս քաղաքականությանն առնչվող մեկնաբանություններով. երբեմն գովաբանում է իշխանությունների քայլերը, երբեմն` քննադատում է դրանք:
Նրա վերջին գրառումը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել: Մոդելը, մասնավորապես, նշում է, թե վերջապես նախկին կոռուպցիոներներից ազատվեցինք, բայց հիմա եկել է մեծամիտների ժամանակաշրջանը, և, դիմելով Նիկոլ Փաշինյանին, կարծիք հայտնում. «Փաշինյա՛ն, բացի մարդ բռնելուց էլ ի՞նչ ես արել, գուցե ՓՄՁ-ի համար ցածր տոկոսադրույքներով վարկեր տալու նախաձեռնությամբ հանդես գայիր, կամ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների իջեցման հարցով մի քայլ անեիր, կամ երիտասարդ ընտանիքների բնակարանների ապահովության հարցը լուծեիր, կամ էլ թե բժշկական ծառայությունները հասանելի դարձնեիր միջինից ցածր խավի համար»…:
Թե ինչ է ակնկալում հայտնի մոդել Անիտա Հարությունյանը նորաստեղծ կառավարության մոտ 100-օրյա գործունեությունից և ինչն է նրա դժգոհության պատճառը, ArmLur.am-ը փորձեց պարզել հենց նրանից:
Մեր զրույցի ընթացքում պարզվեց` Անիտա Հարությունյանը չի բացառում հավանականությունը քաղաքականություն մուտք գործելու: Իսկ թե որ թևում հանդես կգա` իշխանություն, թե ընդդիմություն, մեր զրուցակիցը չցանկացավ բացել փակագծերը:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: