Քննիչները կանգնում են խնդրի առջև. Հայկ Գրիգորյանի հանձնարարականի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանձնարարել է ուսումնասիրել տարիներ առաջ կատարված առանձնապես ծանր հանցագործությունների առթիվ հարուցված և չբացահայտված գործերը, եւ դրանց ապացույցները կրկին դարձնել հետազոտման առարկա: ,Ամեն օր ստանում ենք տասնյակ դիմումներ քաղաքացիների կողմից առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով կատարված հանցագործությունների վերաբերյալ և պարտավոր ենք մոբիլիզացնել մեր հնարավորություններն ու յուրաքանչյուր դեպքով ողջամիտ ժամկետներում ապահովել բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության իրականացումըե,- ասել է ՔԿ նախագահը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում հարուցված քրեական գործերը մեծամասամբ վերաբերում են տնտեսական բնույթի հանցագործություններին, կոռուպցիոն դրսեւորումների միջոցով պետական բյուջեից կատարված բազմադրվագ հափշտակություններին: Միայն մեկ քրեական գործի շրջանակներում առգրավված փաստաթղթերը հասնում են մի քանի տասնյակ հազարի, որոնք քննության առարկա են, բայց այդ քրեական գործերի քննությունը չի կարող տեւել տարիներ:
Յուրաքանչյուր գործով պետք է ապահովվի մինչդատական վարույթի պատշաճ իրականացումը ողջամիտ ժամկետներում: Եվ ահա ՔԿ նախագահի այս հայտարարությունը ե՛ւ ոգեւորություն է առաջացրել քննիչների մոտ, ե՛ւ միեւնույն ժամանակ քննիչները կանգնել են խնդրի առաջ: Բանն այն է, որ ՔԿ նախագահի հայտարարությունը` առանձնապես ծանր հանցագործությունների առթիվ հարուցված եւ չբացահայտված գործերը եւ դրանց ապացույցները կրկին դարձնել հետազոտման առարկա, ոգեւորել է քննիչներին, որ նրանք իրավիճակի փոփոխության արդյունքում կարող են կրկին օպերատիվ հետախուզության վարչությանը հանձնարարական տալ նախկինում չբացահայտված սպանությունների դեպքերով: Սակայն այս պատկերին զուգահեռ իրավապահներին են դիմում մի շարք քաղաքացիներ նախկինում իրենց հետ տեղի ունեցած դեպքերի մասով եւ պահանջում նոր քննություն իրականացնել:

Քննիչները քաղաքացիների բողոքներին ընթացք են տալիս, սակայն կանգնում են խնդրի առաջ քանի որ տեղի ունեցած միջադեպից հետո գործով անցնող անձինք մահացել են կամ երկրից հեռացել են, ուստի քննիչներն էլ չեն կարողանում այդ ամենին պատշաճ իրավական ընթացք տալ: Գործերն էլ նրանց համար դառնում է պատուհաս: Ասել է թե` մի կողմից ոլորտի պատասխանատուները քննիչներին հորդորում են ջանասիրություն ցուցաբերել եւ համապատասխան ընթացք տալ նրանց դիմումներին, մյուս կողմից էլ մոռանալով, որ քննիչները բախվում են իրավիճակի հետ, երբ քաղաքացիների դիմումներին օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում համապատասխան ընթացք տալ ու լուծել:

Քնար Մանուկյան




Լրահոս