ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որն է ՊՆ պաշտոնյայի ազատման պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:

Պաշտպանության նախարարությունում տարածված լուրերի համաձայն` Նորայր Յոլչյանի ազատումը այդքան էլ պատահական չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունում խոսակցություններ կան, թե նրան ազատել են նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով: Ավելին` կարծիք կա, որ թիկունքի պետը ղեկավարում է մի ոլորտ, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ, կոռուպցիայի մաս չկազմել: Ներկայումս Պն-ում թափուր է երկու կարեւոր պաշտոն՝ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի եւ թիկունքի պետի պաշտոնները, քանի որ ոչ բոլորն են համաձայնում աշխատել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս