«Միր 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանի մայրաքաղաք Երևանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռեպորտաժի հեղինակը նշում է, որ համեղ ուտեստներով, ազգային տարրերով, հնագույն ճարտարապետությունով Հայաստանը սկսում է ավելի շատ զբոսաշրջիկների գրավել:
«Այն զբոսաշրջիկները, ովքեր եղել են Երևանում, պնդում են, որ քաղաքը գեղեցիկ է
հատկապես գիշերը: Երևանը գրեթե չի քնում: Երևանի հյուրերը ուղևորվում են Հյոսիսային պողոտա, որը նաև անվանում են տեղական Բրոդվեյ: Այստեղ կարելի է հանդիպել ազգային երգեր կատարողների և այն մարդկանց, ովքեր նվագում են ժամանակակից հիթեր. երաժիշտները գալիս են այստեղ աշխարհի տարբեր անկյուններից և, կարծես թե, իրար ոչ ոք չի խանգարում»,- նշում է լրագրողը ռեպորտաժում և հավելում, որ այստեղ կազմակերպվում են համերգներ, փառատոններ և շնորհանդեսներ:
Հեղինակը պատմում է, որ Հանրապետության հրապարակը գրեթե 100 տարեկան է` բոլոր շենքերը կառուցված են վարդագույն տուֆից , և Երևանն այդ պատճառով նաև անվանում են «վարդագույն քաղաք»:
Ըստ ռեպորտաժի հեղինակի՝ «Երևանում էսթետիկ հաճույք ստանալու համար կարելի է այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոն»: