ՔՊ-ական փոխմարզպետները լուրջ խնդրի առաջ են կանգնած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՔՊ-ական փոխմարզպետները ակտիվ փնտրտուքների մեջ են: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նրանք փորձում են գյուղապետի նախընտրելի թեկնածու գտնել: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ գյուղապետեր հրաժարականի դիմումներ են ներկայացրել` ազատվելով զբաղեցրած պաշտոնից: Եւ հիմա նրանց փոխարինող գտնելու հույսով ՔՊ-ական փոխմարզպետները ամեն գնով փորձում են գյուղերում մարդ գտնել: Փոխմարզպետներն այսպես նաեւ նպատակ ունեն համալրել իրենց թիմը, որպեսզի գյուղապետերի ազդեցությունն օգտագործեն հաջորդ տարի նախատեսված խորհրդարանական ընտրություններին ձայն բերելու համար:

Ի դեպ, գյուղապետեր գտնելու հարցում ՔՊ-ականները լուրջ խնդրի առաջ են կանգնած. դժվար է գտնել արժանի կադրեր, քանի որ նախկին իշխանությունների օրոք արտագաղթի հետեւանքով շատ մարդիկ լքել են իրենց գյուղը, եւ կադրային սով կա նաեւ այս հարցում: ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով այս հարցին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ նման բան չկա. «ՔՊ-ական փոխմարզպետները հավուր պատշաճի իրականացնում են իրենց գործառույթները, մասնավորապես Կոտայքի մարզում»:




Լրահոս