Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն տրամադրելու մասին նախագիծը, որը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
«Նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի օգտագործողներին: Նրանց կողմից 2018-ին, 2019-ի բերքի համար փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի մեկ հա-ի համար նախատեսվում է հատկացնել 60 հազար դրամ: Շահառուների թիվը կլինի շուրջ 4 հազար»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով, ակնկալվում է, որ մշակվող հողատարածքները կավելանան 15 տոկոսով և կդառնան 3 հազար հեկտարը: