Այսօր՝ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը: Նա ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող է։ Տնօրենի պաշտոնի համար առաջադրված էր 4 թեկնածու։
Թեկնածուներից Հայկ Դեմոյանն ստացել է 2 կողմ ձայն, իսկ Հարություն Մարությանը՝ 11: Մյուս երկու թեկնածուները (Արմեն Ասրյան եւ Ստեփան Ստեփանյանց) ձայն չեն ստացել:
Կենսագրություն
Հարություն Տիրանի Մարության Պատմական գիտությունների դոկտոր
Ծնվել է 30 սեպտեմբերի, 1956 թ. 1963-1973 Երեւանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց 1973-1978 Երեւանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, ազգագրություն 1980-1983 ՍՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտ (Մոսկվա), արտադրությունից կտրված ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածու (Մոսկվա, 1984), ազգագրություն Ակադեմիական եւ փորձագիտական գործունեություն 1989-1995 Գիտական խորհրդի անդամ,
Հայաստանի ազգագրության պետական թանգարան 1991-1995, 2011-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, Երեւանի պատմության թանգարան 1999-2012 Փորձագետ, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողով 2007-2008 «Հայփոստ» ՓԲԸ Նամականիշների խորհրդի անդամ 2007-2008 Գլխավոր խմբագրի տեղակալ, «21-րդ դար».
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես 2007-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ 2007-2015 Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 2011-մինչ օրս Ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի անդամ (նախագահի տեղակալ-2016 թ.-ից) ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ 2012 – մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարության պ ատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական 2012 սեպտեմբեր-2015 – փոխնախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին կից փորձագիտական խմբի անդամ 2013-2016 «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ 2014- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով մասնագիտական խորհրդի անդամ Հայկական ուսումներու միջազգային ընկերակցության (Association Internationale des Etudes Arméniennes) անդամ 2015-2016 «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականի միջազգային գիտական խորհրդի անդամ 2015-մինչ օրս «Society of Armenian Scholars» (SAS) (ԱՄՆ) գիտական ընկերակցության անդամ 2015- մինչ օրս Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող գնչուների հարցով փորձագետների ժամանակավոր հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ/փորձագետ 2017-«Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատություններ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ