«Փաստ» թերթը գրում է. «Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ Արմեն Ղևոնդյանը դեսպանի, ինչպես նաև ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է օգոստոսի 15-ին:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նորանշանակ դեսպանը առանձնատուն է հայտարարագրել: Նա հայտարարագրել է նաև «TOYOTA AVENSIS 1.8» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Ղևոնդյանի դրամական միջոցները կազմել են 9 500 000 ՀՀ դրամ և 10 000 ԱՄՆ դոլար:
Այս տարվա հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 3 117 976 ՀՀ դրամ:
Հավելենք, որ մինչ այս Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնները ստանձնում էր Օլեգ Եսայանը, ով նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետ էր կանչվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: