Ինչպես խուսափել մեծ քանակով մազ կորցնելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեզոնային փոփոխությունների ընթացքում օրգանիզմում էլ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Այս ընթացքում ամենաշատ վախեցնող խնդիրը մազաթափությունն է։

Steptohealth.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է առաջանալ մի խումբ խնդիրների պատճառով, այդ թվում՝

վահանաձև գեղձի որոշ հիվանդություններ
անեմիա
սննդարար նյութերի անբավարար քանակ
հորմոնալ փոփոխություններ։

Մազաթափությունը կարող է կապված լինել նաև սեզոնի փոփոխության հետ։

Այդ խնդիրը կանխարգելելու նպատակով հարկավոր է ամրացնել օրգանիզմը, սննդի միջոցով այն ապահովել անհրաժեշտ նյութերով։ Բացի այդ՝ հարկավոր է խթանել արյան շրջանառությունը գլխի հատվածում՝ մազաթափությունը նվազագույնի հասցնելու համար։

Կանխարգելիչ մաքրում։ Կարելի է ասել, որ սեզոնային մազաթափությունը կարող է կապված լինել մաքրման ու թարմացման գործընթացների հետ։ Եթե օրգանիզմին օգնենք հաղթահարել այս խնդիրը, հնարավոր է խուսափել մազաթափությունից։ Օրգանիզմը կարող եք մաքրել հետևյալ միջոցներով.

կանաչ կոկտեյլներ
երիցուկի թուրմ
մրգային և բանջարեղենային հյութեր
ջուր
բանջարեղենային սննդակարգ։

Գարեջրի խմորիչ։

Գարեջրի խմորիչը կարող է ոչ միայն պաշտպանել մազաթափությունից, այլև ամրացնել եղունգների ու մաշկի առողջությունը։ Այս հավելումները մեծ քանակով սննդարար նյութեր են պարունակում, այդ թվում՝ B խմբի վիտամիններ և հանքանյութեր։ Բացի այդ՝ դրանք օգնում են նաև նյարդային համակարգին՝ թույլ տալով խուսափել սթրեսից ու նյարդային լարվածությունից։ Սրանք կարող են վատացնել մազաթափության վիճակը։




Լրահոս