Այսօր «Աստղիկ» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ Ակնաբուժական կլինիկայի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, արտասահմանից հյուրեր։ Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Ակնաբուժական բաժանմունքի ղեկավար Թամարա Շահինյանը։
Նրա խոսքով, բժշկական կենտրոն այցելող ցանկացած այցելու կարող է մեկ տեղում ստանալ բոլոր ծառայությունները։ Նշենք, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան հանդիսանում է Հայդելբերգի համալսարանական աչքի բաժանումքի մասնաճյուղը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս նաև բժիշկներին վերապատրաստվել հենց այդ համալսարանում։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: