ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Բնակիչները, հայտնվելով անելանելի վիճակում, որոշել են աղբի հարցը լուծել մեկ այլ տարբերակով` այրելով: Միայն թե աղբից բացի՝ այրել են աղբամանները եւս:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պատասխանել, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր է պահանջվում ներկայացնել ամուսնալուծության պետական գրանցման համար:

Հայկուհի Ասատրյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`
1. 1. անձը հաստատող փաստաթուղթ,
2. 2. ամուսնության վկայական (առկայության դեպքում),
3. ամուսինների համատեղ դիմումը ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,
4. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով,
5. ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` աշխատողն իր վերջնահաշվարկն ի՞նչ կարգով կարող է ստանալ: Ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե ինչպես է վճարվում վերջնահաշվարկը:

Լիաննա Պողոսյան (32 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե ՀՀ աշխատանքային oրենսգրքով, oրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեuված չէ:
1. 1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:
2. Գործատուն վերջնահաշվարկի oրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ, uահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:
2. 1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իuկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը դրա արժեքի uահմաններում:
3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական uոցիալական ապահովության վճարումների չափի եւ աշխատանքի գնահատականի վերաբերյալ: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաեւ դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ:




Լրահոս