«Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական
կրթաթոշակների հատկացման կանոնակարգ»-ի համաձայն՝ նախորդ ուսումնական
տարիների ընթացքում 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական
հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝
10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30
%-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական
վարձի մասնակի փոխհատուցում՝ 20 %-ի չափով:
Երևանի պետական համալսարանի ռեկտորատի նիստի քննարկման արդյունքում
ընդունվեց որոշում, ըստ որի՝ այսուհետ Ապրիլյան պատերազմի ընթացքում
մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը
համապատասխանում է սահմանված շեմին (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝
14 միավոր), 30 %-ից բացի կստանան նաև լրացուցիչ 20 % զեղչ, որը նախկինում
տրամադրվում էր ՀԵՀ-ի կողմից: