«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է այն շշուկները, որոնց համաձայն ակումբը նոր հարձակվող է փնտրում, ով կկարողանա փոխարինել իրեն:
«Նորմալ է, որ «Բարսելոնան» նոր կենտրոնական հարձակվող է փնտրում. ես արդեն 31 տարեկան եմ:
Ես պրոֆեսիոնալ եմ և գիտեմ, որ պետք է քննադատությունն ընդունեմ ու լինեմ ինքնաքննադատ, երբ գտնվում եմ վատ մարզավիճակում:
Իսպանիայի Սուպերգավաթի` «Սևիլիայի» հետ անցկացրած խաղից հետո ինձ ասացին, որ ես գեր եմ: Այդ խաղը կայացել էր շաբաթ, իսկ ես սկսել էի մարզվել միայն երեքշաբթի` խաղից մի քանի օր առաջ:
Ակնհայտ է, որ ֆուտբոլիստը կլինի դանդաղ ու փոքր-ինչ գիրացած, երբ վերադառնում է աշխարհի առաջնությունից հետո ունեցած 1-ամսյա արձակուրդից հետո: Բայց դրանից հետո աստիճանաբար մարզավիճակ ես հավաքում»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: