Իմաստ չունի խոսել չեմպիոնության մասին, երբ լավագույն քառյակում չես. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բորնմուտի» հետ առաջիկա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Պրեմիեր լիգայում իր թիմի հեռանկարներից.

«Չեմ կարծում, որ արժե խոսել չեմպիոնության մասին, երբ դու լավագույն քառյակից դուրս ես: Երբ դու առաջիկն քառյակում ես, կարող ես մտածել միավորների տարբերություն, ժամանակացույցի, առաջիկա հանդիպումների, վնասվածքների, որակազրկումների և մարզավիճակի մասին:Այժմ մենք քառյակում չենք, ուստի առաջնային է միայն միավորներ վաստակելը և դեկտեմբերին հնարավորինս լավ դիրքում լինելը: Կարծում եմ՝ շուտով մրցաշարային աղյուսակում ավելի բարձր հորիզոնական կզբաղեցնենք:

Ես միշտ ասել եմ, որ մրցաշրջանի ընթացքում 19 արտագնա և 19 տնային հանդիպումների ժամանակացույցը չի կարող էական նշանակություն ունենալ, սակայն իրականությունն այնպիսին է, որ այժմ մեզ վրա ազդում է խաղերի հերթականությունը:

Մենք երկու աընդմեջ արտագնա խաղ ենք ունեցել՝ «Բարնլիի» և «Ուոթֆորդի» դեմ, իսկ հիմա մեզ սպասվում են «Բորնմուտի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումները: «Սիթիի» հետ խաղից առաջ արտագնա հանդիպում ենք ունենալու «Յուվենտուսի» հետ, իսկ «Լիվերպուլի» հետ հանդիպումից առաջ խաղալու ենք «Վալենսիայի» հետ:

Մրցաշրջանի այս հատվածում մենք խաղում ենք ֆավորիտների՝ «Լիվերպուլի», «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ: Խաղերի ժամանակացույցը մեզ համար այնքան էլ լավը չէ»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերել է The Telegraph-ը:




Լրահոս