Մարզպետին չէր խանգարի գործուղումների մեկներ աշխատանքային օրերին, այլ ոչ թե կառչել ձևակերպումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գեւորգյանը բավական ծանր է տարել մեր թերթի հրապարակումն այն մասին, թե ինչպես է ինքը ոչ աշխատանքային օրերին գործուղումներ ձեւակերպում, մեկնում մարզի համայնքներ` այդ ամենի դիմաց կրկնակի վճարվելով, ասել է թե` նա օգտվում է օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավություններից, սողանցքներից շատ վճարվելու համար:

Իր կողմնակիցների հետ Գեւորգյանը սոցիալական ցանցը ողողել էր «Ժողովուրդ» օրաթերթի հասցեին քննադատական արտահայտություններով, եւ սա այն դեպքում, երբ մենք մեկնաբանությունների համար դիմել էինք մարզպետին, իսկ ինքն էլ չէր հերքել այդ ամենը: Դավիթ Գեւորգյանին, թերեւս, չէր խանգարի ոչ թե կառչել ձեւակերպումներից, այլ գործուղումների մեկներ աշխատանքային օրերին խնայելու համար պետական բյուջեի միջոցները:




Լրահոս