![](https://armlur.am/wp-content/uploads/2018/11/maxresdefault-32-1.jpg.pagespeed.ce_.olsLFK709C-696x392.jpg)
Դեմքի մազերից, բշտիկներից ու սև կետերից կարելի է ազատվել նաև տան պայմաններում՝ օգտագործելով բացառապես բնական բաղադրիչներ։
Fithacker.ru-ն ներկայացրել է բաղադրատոմս, որի օգնությամբ կարող եք կարճ ժամանակահատվածում ազատվել այս տհաճ խնդիրներից։
Դիմակը պատրաստելու համար հարկավոր է.
ձվի դեղնուց
եգիպտացորենի օսլա
շաքար։
Պատրաստման և օգտագործման եղանակը
Հարիչով խառնեք 1 ձվի դեղնուցը։
Ավելացրեք 1 ճաշի գդալ շաքար, կես ճաշի գդալ եգիպտացորենի օսլա։
Լավ խառնեք։
Վրձնի օգնությամբ քսեք դեմքին։
Դեմքին թողեք 10-15 րոպե։
Տրորեք դիմակը մազերի աճի ուղղությանը հակառակ։
Լվացեք սառը ջրով։
Սկզբնական շրջանում հարկավոր է այս պրոցեդուրան կրկնել շաբաթվա ընթացքում 3 անգամ։ Այդ դեպքում կնկատեք էական տարբերություն։