Նոր իշխանությունների հետ չհաշտված դատավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ դատական համակարգում ուշագրավ դեպքեր են իրար հաջորդում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի դատավոր պատրաստվում են առաջիկայում վայր դնել իրենց լիազորությունները: Այդ դատավորների թվում շրջանառվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի եւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի անունները: Շատերը հակված են կարծելու, որ Ռշտունին ու Պապոյանը դատական համակարգից հեռանում են քաղաքական դրդապատճառներով:

Այսօր դատավոր Մխիթար Պապոյանի օգնականը ArmLur.am -ին փոխանցեց, որ Պապոյանը նման մտադրություն ունի, սակայն վերջնական որոշում չի կայացրել։




Լրահոս