«Ցավով պիտի նշեմ, որ Հայաստանում նույնսիկ այս փուլում, նույնիսկ մեր համաժողովրդական զարթոնքից հետո, մինչև այս պահը ծրագրային լուրջ բանավեճեր չկան։ Դա գալիս է քաղաքական ուժերի որակից, ծրագրերի սնանկությունից, և բնականաբար, շատ հեշտ է, որ այդ ամենը թողած` խոսում են շատ կենցաղային, որոնք հետևանքն են ծրագիր չլինելու հիմնական մոտեցումներից։
Մենք դաշինքի ծրագիրը ներկայացվել է հիմք ընդունելավ համաժողովրդական շարժման հաղթանակի արդյունքում երկրում ստեղծված նոր իրողությունների, որոնք իրական հնարավորություններ են ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական արժեքների արմատավորման լայնածավալ համակարգային բարեփոխումների ոչ միայն պլանավորման, այլև գործնականում դրանց իրականացման համար»,- քարոզարշավի շրջանակներում ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը։
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: