Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին Սիսիանում ձնահյուսի տակ մնացած  զինծառայողին, ում որոնում էին, այսօր գտել են մահացած: Այս մասին հայտնում է «Իմ քայլը» դաշինքի անդամ Արսեն Ավագյանը, ով սոցցանցի էջում գրում է, որ այդ պատճառով իրենք դադարեցնում են թեկնածու Կարեն Համբարձումյանի համար նախատեսված ավտոերթը:

Նշենք, որ մահացած պայմանագրային զինծառայողը 23-ամյա Հայկ Սամվելի Քարամյանն է` Սիսիան քաղաքից:




Լրահոս