ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրողները պասիվ են. 10 տոկոսով նվազել է մասնակցության ցուցանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ 2․592.479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1․025.002 ընտրող (39.54%):

Իսկ 2017 թվականին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.93 տոկոսը: Եվ ժամը 17:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի:

Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թիվն ավելացել է 4773-ով, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը նվազել 292.934 ընտրողով։

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս