Նոր Գեղիում լարված իրավիճակ է. նախկին ղեկավարի բարեկամները` ընդդեմ գյուղապետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Նոր Գեղի գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում էին, որպեսզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չեղյալ հայտարարի իր իսկ կողմից ընդունած որոշումը, որով Նոր Գեղիի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Վարդան Պապյանին։

Հասկանալու համար, թե ինչու են բնակիչները զայրացած, ArmLur.am-ը զրուցեց Վարդան Պապյանի հետ:

-Պարո′ն Պապյան, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել համայնքում:

-Համայնքի նախկին ղեկավարի բարեկամներն են, ովքեր ի սկզբանե էլ դեմ են եղել, որ ես լինեմ ու անկեղծ ասած պատճառը սկզբից հայտնի չէր, սակայն հիմա հայտնի է: Նրանք հիմա ինձ վրա ազդեցություն չունեն, նրանք պարտվել են նաև երեկվա ընտրությունները, սատարել են ԲՀԿ թեկնածուի: Միջադեպ է տեղի ունեցել գյուղում, ես այնտեղ չեմ եղել, դանակահարման մասին է խոսքը:

-Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք միջադեպի մասին:

-Ես այնտեղ չեմ եղել, սակայն լսել եմ, որ իրենք հարձակվել են իմ շրջապատից մի քանիսի  վրա: Ինչ-որ զենք են պահել վրան, դանակով քեռիին են վնասել և այդ տղան այլ ելք չի ունեցել, գնացել խանութից դանակ է գնել և հարվածել է նրան: Ես չեմ հասկանում, թե ինչու են ինձ կապում այդ դեպքերի հետ: Երեկ նաև իմ եղբոր հանդեպ են  ցանկացել բռնություն գործադրել, այսօր էլ նրա մեքենային են հարվածել: Եկել են նաև գյուղապետարան, հայհոյանքներ են արել ու դրանից հետո որոշել են, որ պետք է  հրաժարական տամ: Հերհյուրանքներ են տարածել, թե ես հայհոյանքներ եմ տվել, բայց նման բան չկա:




Լրահոս