ՏԵՍԱՆՅՈՒԹ. 70 տոկոս քվեն` պատասխանատվության լուրջ բեռ. հիասթափության ալիքը կարող է չսպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ երկարատեւ ընդմիջումից հետո առաջին անգամ համապետական ընտրությունների արդյունքներն ընդունում են ե՛ւ ՀՀ քաղաքացիները, ե՛ւ ընտրություններին մասնակցած, անգամ պարտված ուժերը, ե՛ւ միջազգային հանրությունը: Ավելին, ընտրություններին մասնակից ուժերից որեւէ մեկը չի պատրաստվում արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում:

Միայն ԲՀԿ-ական ռեյտինգային թեկնածուներից երկուսն են դիմել մի քանի տեղամասում վերահաշվարկի պահանջով` հայտարարելով, որ իրենց ձայները սխալ են հաշվել: Եւ եթե բացահայտվեն ընտրախախտումներ, ապա հազիվ թե դրանք մեծ ազդեցություն ունենան ընդհանուր արդյունքների վրա: Եւ ուրեմն ԱԺ այս ընտրությունները կարելի է համարել կայացած:

Հիմա շատ ավելի կարեւոր է ապագան. ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս է աշխատելու նոր իշխանությունը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ առաջ ծառացած ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին մարտահրավերները ոչ միայն չեն նվազել, այլեւ, ընդհակառակը, բազմապատկվել են` հաշվի առնելով այն տխուր ժառանգությունը, որ Փաշինյանի իշխանությունը ստացել է նախորդից: Այդ մարտահրավերների մասին շատ-շատ է խոսվել: Այնպես որ, այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ստացած ավելի քան 70 տոկոս քվեն իրականում պատասխանատվության շատ լուրջ բեռ է իշխանության վրա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս