Ինչ փոփոխություններ են արվել քրեակատարողական հիմնարկներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում 2017-2018 թթ. լուծվել է գերբեռնվածության խնդիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, «Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ.» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով՝ այսօր արդեն ՔԿՀ-ներում կա 2305 պահվող անձ, ինչն աննախադեպ թիվ է:

«Այս փաստը կախված է ոչ միայն համաներումից, այլև պայմանական վաղաժամկետ ազատման, ռեժիմների փոփոխության արդյունքից, այսինքն՝ ընդհանրական բարեփոխումների շնորհիվ»,- նշեց Քրմոյանը:

ՀՀ ԱՆ փոխնախարարն ընդգծեց, որ ոլորտում կան մի շարք բարեփոխումներ, օրինակ՝ պայմանական վաղաժամկետ ազատման նոր ինստիտուտ, որն արդեն իսկ գործարկվել է, ինչպես նաև ներման նոր կառուցակարգեր:

«Շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել նաև բանտային առողջապահության, ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքների պաշտպանության ոլորտներում և այլն»,- շեշտեց Սուրեն Քրմոյանը:




Լրահոս