Արցախում զինծառայողի աչքի հատվածում հրազենային վնասվածք է ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 373-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: