Facebook-ն օգտատերերի անձնական տվյալների հասանելիություն Է տրամադրել տասնյակ ընկերությունների. NYT

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook սոցիալական ցանցի վարչությունը երկար տարիների ընթացքում օգտատերերի տվյալների, մասնավորապես անձնական տվյալների հասանելիություն Է տրամադրել մոտավորապես 150 ընկերությունների: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում:

Թերթի տեղեկատվությամբ՝ սոցցանցի գործընկերների թվում եղել Է «Յանդեքսը»: Հրատարակության լրագրողները զրուցել են Facebook ընկերության նախկին աշխատակիցների հետ, ընկերություն, որին Է պատկանում համանուն սոցիալական ցանցը, ինչպես նաեւ ծանոթացել են այն փաստաթղթերին, որոնք պատրաստել Է վերջինիս՝ այլ կառույցների հետ գործընկերային հարաբերություները հսկող ստորաբաժանումը: Նյութում նշված Է, որ «շատ տարիների ընթացքում Facebook-ն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մի քանիսին տրամադրել Է օգտատերերի անձնական տվյալների ավելի խորը հասանելիություն, ինչով, ըստ Էության, բիզնեսի գծով այդ գործընկերները հանվել են անձնական տեղեկատվությանը վերաբերող՝ ընկերության սովորական կանոնների գործողության ազդեցությունից: Ինչպես ասված Է նյութում, սոցցանցի վարչությունը, մասնավորապես, Microsoft-ի մշակած Bing որոնողական համակարգի համար բացել Է այն բոլոր անձանց անունների հասանելիությունը, որոնք նշված են Facebook-ի օգտատերերի ընկերների ցուցակներում՝ առանց վերջիններիս համաձայնության: Spotify եւ Netflix ծառայություններն իբր հնարավորություն են ունեցել ընթերցելու այն հաղորդագրությունները, որոնք օգտատերերը փոխանակել են սոցցանցում: Facebook-ում, ինչպես ասված Է նյութում, Amazon առցանց մանրավաճառին թույլ են տվել իմանալ այն մարդկանց անուններն ու տվյալները, որոնք մտնում են օգտատերերի ընկերների ցուցակների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս