![](https://armlur.am/wp-content/uploads/2018/12/48413098_271291950204814_4789045859692052480_n.jpg)
Գավառում այս պահին արտակարգ իրավիճակ է: Մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել`ի պաշտպանություն Սարգիս Հովհաննիսյանի:
Նրանց է մոտեցել նորընտիր խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, լսում է գանգատները և լուծումներ առաջարկում:
Հավաքվածների փոխանցմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանը տևական ժամանակ առաջ ինչ-որ վիճաբանության կիզակետում է հայտնվել, ինչը վերաճել է ավելի լայն տարաձայնության, ապա՝ ծեծկռտուքի: Արդյունքում մյուս կողմը հաղորդում է ներկայացրել, որի հիմքով էլ նրան կալանավորել են:
Բնակիչները վստահեցնում էին, որ Սարգիս Հովհաննիսյանը պարկեշտ մարդ է, անարդարության զոհ է դարձել, և իրենց տարածաշրջանի համար բազում բարեգործություններ է արել:
Ընթացքին հետևեք ուղիղ միացմամբ:
Լարված իրավիճակ Գավառում
Gepostet von Ժողովուրդ օրաթերթ am Freitag, 28. Dezember 2018