ՖՈՏՈ. Ուկրաինայում փորձել են մահակի և մետաղական խողովակների հարվածներով սպանել հայազգի պատգամավորի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում մահափորձ է իրականացվել «Բատիկվիշչինա» կուսակցության շրջանային խորհրդի պատգամավոր 34-ամյա Վադիմ Միրզոյանի դեմ: Պատգամավորի բազմաթիվ կոտրվածքներ է ստացել և գլխի լուրջ վնասվածք: Նշվում է, որ հունվարի 9-ին մի խումբ անհայտ անձիք Միրզոյանի դեմքին գազ են փչել, որից հետո նրան սկսել են ծեծի ենթարկել մետաղական խողովակներով, ինչի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց:

Միրզոյանը հանդիսանում է Յուլիա Տիմոշենկոյի ղեկավարած կուսակցության անդամ, Ինգուլեցյան շրջանի գրասենյակի ղեկավարը, ինչպես նաև Կենտրոնական քաղաքի ավագանու անդամ:

Այժմ իրավապահները քննություն են իրականացնում դեպքի մանրամասները ճշտելու և միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:




Լրահոս