Կառավարության աշխատակազմում մի շարք փոփոխություններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության աշխատակազմում կադրային մի շարք փոփոխություններ են եղել:

ՀՀ վարչապետի որոշմամբ, Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել են Արեն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվել են Արտակ Մանուկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը:

Սարգիս Խանդանյանն էլ ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:




Լրահոս