Արայիկ Հարությունյանը մեկնել է ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաև աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակ:

ԿԳ նախարարի պաշտոնակատարը կայցելի Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, ինչպես նաև Լոս Անջելեսի հայկական դպրոցներ, հանդիպումներ կունենա դրանց ղեկավար կազմի, աշակերտների և ծնողների հետ: Արայիկ Հարությունյանն այցի ընթացքում կհանդիպի նաև ամերիկահայ գիտնականների, կրթության ոլորտի մասնագետների և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ակնկալվում են հետագա համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք գործնական առաջարկներ և քննարկումներ:




Լրահոս