Կառավարության վաղվա օրակարգում ներառված է Շիրակի և Տավուշի մարզպետներ Կարեն Սարուխպանյանիn և Վահե Ղալումյանին պաշտոնից ազատելու մասին որոշման նախագծերը: Նշենք, որ երկու մարզպետներն էլ այսուհետ իրենց աշխատանքային գործունեությունը կշարունակեն նորընտիր խորհրդարանում:
Թե ովքեր կփոխարինեն նրանց, պարզ կլինի առաջիկայում: Նշենք, որ շատերի անուններն են շրջանառվում: Մարզում այժմ մարզպետի ամենահավանական թեկնածուն, սակայն, Տիգրան Պետրոսյանն է: Ռեյտինգային թեկնածուին վստահության քվե էր տվել 4000-ից ավելի քաղաքացի: