Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի քարտուղար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Կարապետյանը:

Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Արման Եղոյանը, ով դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր և ազատվել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:




Լրահոս