Երևանում շինարարության ժամանակ սալիկները թափվել են մարդկանց վրա. կա 7 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Երևանում: Մասնավորապես Մաշտոցի պուրակից դեպի Սարյան ընկնող ճանապարհի վրա` Շեւչենկոյի դպրոցի մոտ շինարարություն է ընթանում այժմ եւ դեպքն էլ գրանցվել է այդ ժամանակ:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը նշեց` չնայած 911 ահազանգ չի եղել, սակայն տեղեկանալով դեպքի մասին, իրենց աշխատակիցները մեկնել են այնտեղ: Նա նշեց, թե շինարարության ժամանակ ամբարձիչի վրա սալիկներ են եղել, որոնք էլ թեքվելով թափվել են ներքեւում գտնվող մարդկանց վրա, որի հետեւանքով 7 հոգի մարմնական վնսվածքներ են ստացել:

Սաթենիկ Ասիլյանը նաեւ հայտնեց, թե բոլոր վիրավորները արդեն տեղափոխվել են հիվանդանոցներ:




Լրահոս