«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչական դատարան է դիմել ՔԿՎ պետի նախկին տեղակալ Արսեն Համբարձումյանը:
Վերջինս պահանջում է ստիպել ՀՀ արդարադատության նախարարությանը իրեն ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնում վերականգնելու եւ դեռ ավելին` իր օգտին ՀՀ արդարադատության նախարարությունից միջին ամսական աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, բռնագանձելու: Մեզ հայտնի դարձավ, որ մեկ ամսվա համար այդ գումարը կազմում է 631 հազար 454 դրամ: Համբարձումյանն աշխատանքից ազատվել էր նախորդ տարվա հունիսի 15-ին: