ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը տևական ժամանակ է, ինչ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, և բժիշկները խորհուրդ էին տվել վիրահատական միջամտություն ցուցաբերել: Այսպիսով, նախօրեին նա շնչուղիների վիրահատության է ենթարկվել:
Ի պատասխան քաղաքացիների ու լրագրողների բազմաթիվ զանգերի՝ նշեմ, որ անհանգստանալու կարիք չկա, վիրահատությունը լավ է անցել: Մի քանի օրից Պարոն Սիմոնյանը կվերադառնա իր նույն բնականոն աշխատանքային գրաֆիկին»: