ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մելիք Մանուկյանի` «Շշի Մելոյի» ռեստորանում կրակոցների մասնակիցներն ավելի շա՞տ են եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` հունվարի 29-ին Աբովյանում տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալվել է ևս երկու անձ: ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ևս մի քանի անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել է, որ ձերբակալվել է նաև դեպքի վայր հանդիսացած «Պարտեզ» ռեստորանի սեփականատեր Մելիք Մանուկյանի որդին` Շանթ Մանուկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռևս անհայտ մարդիկ գնացել են ավտոտեխսպասարկման կենտրոն` ավտոմեքենայի անիվը նորոգելու: Աշխատակիցը տեղում չի եղել, ինչը դուր չի եկել այցելուներին: Վերջիններս հրահանգել են, թե «թող հիմա գա, ակը փչի»: ArmLur.am-ի տեղեկություններով` այս հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, կարճ ժամանակ անց բոլորը հանդարտվել են և ուղևորվել դեպի «Պարտեզ» ռեստորան: Հենց այստեղ էլ զարգացել են բուն դեպքերը:




Լրահոս