Կառավարության ծրագիրը հրապարակվեց․ որոնք են առաջնահերթությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը։ Այն գործադիրին ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ուսումնասիրելով ծրագիրը` ArmLur.am-ը պարզեց, որ այն բաղկացած է 8 հիմնական գլուխներից եւ ենթավերնագրերից, ընդհանուր առմամբ 74 էջ է։

Կառավարության ծրագրի սկզբում ուղենիշները ներկայացնելուց հետո առաջնային ներկայացված է արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, կոռուցպիայի դեմ պայքարը, ազատ, երջանիկ եւ արժանապատիվ քաղաքացի ունենալը, եւ միայն չորրորդ գլխում է ամրագրված մրցունակ, մասնակցային եւ ներառական տնտեսություն ունենալու դրույթը։

Մասնավորապես, հիմնական ուղենիշների մեջ նշված է․

ռաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:




Լրահոս