Սփյուռքի նախարարության մասով իշխանությունները երկու մոտեցում են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարության կառուցվածքի մասին օրենքի վրա գործող իշխանությունները բավական երկար են աշխատել, բուռն բանավեճեր ունեցել: Խոսքը հատկապես Սփյուռքի նախարարության փոխարեն ստեղծված կառույցի մասին է: Ինչպես հայտնի է, նախարարության փոխարեն գործելու է Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ, որը վարչապետին կից է լինելու եւ նրան հաշվետու: Սակայն մեր տեղեկություններով` այս հարցում իշխանությունները երկու տեսակետ են ունեցել:

Բանն այն է, որ բոլոր գերատեսչություններում գործում են Սփյուռքի հարցերով բաժիններ, եւ իշխանությունները երկու մոտեցում են ունեցել` կա՛մ փակել այդ բոլոր բաժինները եւ թողնել նախարարությունը, կա՛մ էլ առանձին կառույց ստեղծել` մյուս բոլոր բաժինները թողնելով: Եվ իշխանությունները ընտրել են վերջին տարբերակը: Հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը դեռ հաստատված չէ, եւ մասնավոր զրույցներում նշվում է, թե այդ ամբողջ աշխատանքները մեկից երկու ամիս դեռ կտեւեւն, եւ այդ ընթացքում հին տեքստը կպահպանվի:




Լրահոս