Լա Լիգայի 24-րդ տուրի շրջանակներում Կատալոնական «Բարսելոնան» տանը 1-0 հաշվով հաղթեց «Վալյալդոլիդին»: Խաղի միակ գոլը 11 մետրանոցից հեղինակեց Լեո Մեսին: Հատկանշական է շեշտել, որ Մեսին խաղավարտից 5 րոպե առաջ կարող էր դուբլ ձեւակերպել, սակայն 2-րդ 11 մետրանոցը իրացնել չկարողացավ` փրկեց Մասիպը:
«Կապտանռնագույնները» այս հաղթանակից հետո վաստակած 54 միավորով առաջնության միանձնյա առաջատարն են, իսկ «Վալյադոլիդը» 15-րդն է 26 միավորով: