Հունիսի 9-ին Ազատամուտում համայնքի ղեկավար կընտրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հունիսի 9-ին անցկացնել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ինչպես հայտնի է՝ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը, ով համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում, հրաժարականի դիմում էր ներկայացրել 2018 թվականի նոյեմբերին:

Եվ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ հունիսի 9-ին էլ տեղի կունենա արտահերթ ընտրություն։




Լրահոս